PanARMENIAN Photo-ն իր ցուցահանդեսի այցելուների օգնությամբ ընտրում է լուսանկարներ առաջիկա մեծ ցուցահանդեսի համար

PanARMENIAN Photo-ն իր ցուցահանդեսի այցելուների օգնությամբ ընտրում է լուսանկարներ առաջիկա մեծ ցուցահանդեսի համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին «Բյուրոկրատ» գրախանութում բացվել է PanARMENIAN Photo ֆոտոգործակալության ցուցահանդեսը: Մի քանի հարյուր այցելուների շարքում եղել են արվեստի գործիչներ, լուսանկարիչներ և ֆոտոարվեստի սիրահարներ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում PanARMENIAN Photo-ի լուսնկարիչ Սեդրակ Մկրտչյանը պատմել է, որ այդ ցուցահանդեսը երկամյա գործունեության յուրօրինակ հաշվետվություն է: «Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են լուսանկարիչներ տարբեր միջոցառումներից՝ սպորտից մինչև քաղաքականություն, հատուկ նախագծեր, որոնց թիվը հասել է 30-ի և անվանի մարդկանց դիմանկարներ»,- նշել է նա:

Իր հերթին, ֆոտոգործակալության ղեկավար, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը պատմել է, որ մեծ ցուցահանդեսի գաղափարը վաղուց էր ծնվել, բայց այս միջանկյալ գաղափարը հանկարծակի է առաջացել: «Բյուրոկրատում» ցուցահանդես կազմակերպելու գաղափարն ինձ մոտ ծնվեց Դավիթ Գալստյանի ցուցահանդեսից հետո, որը տեղի ունեցավ այստեղ փետրվարի սկզբին: Մենք որոշեցինք մի քանի հարյուր լուսանկարներ ներկայացնել և այցելուներին հնարավորություն տալ օգնել մեզ ընտրել լուսանկարներ ապագա մեծ ցուցահանդեսի և առանձին ալբոմի համար, քանի որ, չնայած նրան, որ մենք ֆավորիտ լուսանկարներ ունենք, մեզ համար կարևոր է հասարակության կարծիքը»,- ասել է Վահան Ստեփանյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---