27 փետրվարի 2011 - 15:45 AMT
Քադաֆիի նախկին զինակիցը չի բացառում ցուցարարների նկատմամբ քիմիական զենքի կիրառելու տարբերակը

Լիբիայի առաջնորդը մնացել է առանց ղեկավար կողմնակիցների, և ընդդիմությունը շուտով հաղթելու է: Այդ մասին Euronews-ին տված հայտարարել է Մուամար Քադաֆիի արարողակարգի նախկին ղեկավար Նուրի ալ Միսմարին, որը գտնվում է Ֆրանսիայում: Նրա խոսքերով, սպաների, ոստիկանության ղեկավարների և դիվանագետների զանգվածային հրաժարականի ֆոնի վրա Քադաֆիի մոտ քիչ մարդիկ են մնացել, որոնց վրա կարելի է հենվել, և նա ոչ ոքի չի վստահում:

«Քադաֆին վերջին ժամերն է ապրում, և մոտ ապագայում ընդդիմադիրները կհաղթեն»,- ասել է ալ Միսմարին:

«Հեղափոխականները կհաղթեն: Ապստամբած երիտասարդությունը կտոնի հաղթանակը: Կլինեն զոհեր, բայց նրանք կհաղթեն»,- ասել է ալ Միսմարին՝ չբացառելով ցուցարարների նկատմամբ քիմիական զենք կիրառելու տարբերակը