Շտեֆան Ֆյուեն ԵՄ կազմում կայցելի Թուրքիա

Շտեֆան Ֆյուեն ԵՄ կազմում կայցելի Թուրքիա

PanARMENIAN.Net - Ընդլայման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ լիովին պատկերացնում է Թուրքիային ԵՄ կազմում: Նրա խոսքերով, Թուրքիան իրենից լավ օրինակ և ոգեշնչման աղբյուր է ներկայացնում Հյուսիսային Աֆրիկայի երկրների համար:

Ֆյուլեն ընդգծել է, որ Թուրքիան ոչ միայն իսլամը ժողովրդավարության հետ հաջող կերպով համադրած երկիր է, այլ նաև պետություն է, որը հատուկ հարաբերություններ է կառուցել ԵՄ հետ: Նա նշել է, որ բոլոր չափանիշների կատարման դեպքում Թուրքիան դառնալու է երկիր, որը զգալիորեն առաջընթաց է ապրում զարգացման ներկա մակարդակի, առավել ևս 5 և 10 տարի առաջվա մակարդակի հետ համեմատ: Ֆյուլեն նշել է, որ լիովին կարելի է պատկերացնել, որ նման երկիրը մտնելու է Եվրամիություն, հաղորդում է TRT Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---