Եգիպտոսը տառապում է ՀԱՄԱՍ-ի և «Հոզբոլլահի» միջոցով իրանական միջամտությունից27 փետրվարի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ամենահզոր քաղաքական ուժը՝ «Մահմեդական եղբայրներ» շարժումը, ոչ միայն պաշտպանում է ջիհադիստներին և «Ալ Քաիդային», այլ նաև աջակցություն է ստանում իսլամի սունիթական տարբերակի երդվյալ թշնամիներից՝ Իրանի շիիթական այաթոլլաներից: Այդ մասին վկայում է Կահիրեում ամերիկյան դեսպանատան գաղտնի հեռագիրը, որը նկարագրում է CENTROCOM-ի հրամանատար, գեներալ Պետրուեսի հանդիպումը եգիպտական հետախուզության գեներալ Օմար Սուլեյմանի հետ 2010-ի հունիսի 29-ին: Գեներալ Սուլեյմանը խոսել է «կոնկրետ» իրանական սպառնալիքի մասին: Սուլեյմանը հայտարարել է. «Եգիպտոսը տառապում է ՀԱՄԱՍ-ի և «Հոզբոլլահի» միջոցով իրանական միջամտությունից, Իրանի կողմից «Մահմեդական եղբայրներին» աջակցելուց»: Մենք միայն կարող ենք հուսալ, որ Իրանը դադարեցնելու է «Մահմեդական եղբայրներին» աջակցությունը: Չնայած դրան, Օբամայի վարչակազմն ընդունում է «Մահմեդական եղբայրներին» որպես «օրինական խաղացող» նորածին «եգիպտական ժողովրդավարության» ջունգլիներում: Wikileaks-ի կողմից հրապարակված մեկ այլ հեռագրում Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բին Զայադ էլ Նահյանը նախազգուշացրել է հակաահաբեկչության հարցերով ամերիկյան փորձագետներին «Մահմեդական եղբայրների» կողմից լավ կազմակերպված կառույցներով պետություններում ընտրություններ անցկացնելու վտանգների մասին»: Օբաման նախընտրում է նախազգուշացումներին չարձագանքել մինչև իսլամական աշխարհում «ազատագրական հեղափոխությունների» հետագա ալիքը, հաղորդում է MIGNews.com-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ |