28 փետրվարի 2011 - 10:59 AMT
Արմեն Նազարյանը դարձել է ձյուդոյի Աշխարհի գավաթակիր

Ավարտվել է ձյուդոյի Աշխարհի գավաթի հերթական փուլը, որը տեղի է ունեցել Վարշավայում: Մինչև 66 ք/կ-ում Արմեն Նազարյանը բոլոր 5 մենամարտերն ավարտել է հաղթանակներով և 62 ձյուդոիստների շարքում դարձել աշխարհի գավաթակիր: Հովհաննես Դավթյանը (60 ք/կ) հասել է մինչև եզրափակիչ, բայց այնտեղ պարտվել Էշլի Մքքենզիին (Անգլիա) և բավարարվել արծաթե մեդալով:

Գավաթին մասնակցել են 395 ձյուդոիստներ 48 երկրներից: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ տեղը, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան: