28 փետրվարի 2011 - 13:10 AMT
Սոցիալական ցանցերը «խլում են» մեսենջերների լսարանը

Ողջ աշխարհում ICQ ամսական լսարանը նվազել է 35 տոկոսով, որը կազմում է 17.6 մլն մարդ: Այդ մասին, մեջբերելով Mail.ru Group-ին, գրում է «Վեդոմոստի» թերթը: Այսպես, 2010-ի դեկտեմբերի տվյալների համաձայն, ICQ-ից օգտվել է 33.5 մլն մարդ: Mail.ru Group-ի կարծիքով, դա կապված է սպամերի հետ պայքարի նոր մեխանիզմների ներմուծման հետ: Միաժամանակ, աղբյուրի տվյալների համաձայն, փորձագետները համաձայն չեն այդ վարկածի հետ և համարում են, որ լսարանի անկման վրա ազդել են համաշխարհային միտումները և սոցիալական ցանցերի դիրքերի ամրապնդումը: Comscore-ի հաշվարկների համաձայն, բոլոր մեսենջերների լսարանն աշխարհում 2010-ին կրճատվել է 8 տոկոսով, իսկ ինտերնետի ընդհանուր լսարանի աճը հաշվի առնելով` 15 տոկոսով: Միակ բացառությունը չինական QQ մեսենջերն է, որի լսարանն աճում է: Ինչպես նշում է «Ֆինամա» կառավարման նախագահ Վլադիսլավ Կոչետկովը, օգտագործողները աստիճանաբար անցում են կատարում շփման այլ ծառայությունների, օրինակ` սոցցանցերի: