28 փետրվարի 2011 - 13:14 AMT
Բաքվում վերսկսել են Սումգայիթի հայկական ջարդերի վերաբերյալ գործը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ 1988-ի Սումգայիթյան դեպքերի հետաքննությամբ զբաղվելու է երկրի գլխավոր դատախազության նոր հետաքննչական խումբը: Այդ մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի վարիչ Ֆուադ Ալեսկերովը:

Նրա խոսքերով, հետաքննությամբ զբաղվելու է նոր հետաքննչական խումբը գլխավոր դատախազ Ռուստամ Ուսուբովի ղեկավարությամբ, հաղորդում է Trend-ը: