Տիգրան Կարապետյանի երևանյան ցույցի մասնակիցներին «Հայր մեր» աղոթքով կարմիր քարտեր են բաժանել

Տիգրան Կարապետյանի երևանյան ցույցի մասնակիցներին «Հայր մեր» աղոթքով կարմիր քարտեր են բաժանել

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին մի քանի հազար մարդ Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» ցույցին էր հավաքվել Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի դիմաց: Նրա խոսքով, իշխանությունները փակել են ճանապարհներն ու մարզերից շատերին խանգարել ներկա գտնվելու այդ ցույցին: «Ամոթ այն ժողովրդավարությանը, որը չկա, այն համակարգին, որը ցանկանում է փակել ճանապարհները, փակել մեր բերանը»,- հայտնել է Տիգրան Կարապետյանը:

Կուսակցության ղեկավարը նաև բոլոր հավաքվածներին կոչ է արել հարգանքի տուրք մատուցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների, ինչպես նաև Սումգայիթի ջարդերի ժամանակ զոհվածների հիշատակին, որոնք նա «նոր ցեղասպանություն» է անվանել: Կուսակցության մամլո քարտուղար Մանվել Մարգարյանն իր հերթին հայ ժողովրդին կոչ է արել օրինակ վերցնել արաբական երկրների ժողովուրդներից:

Նախքան ցույցի մեկնարկը կուսակցության ակտիվիստները մասնակիցներին «Հայր մեր» աղոթքով կարմիր քարտեր են բաժանել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---