28 փետրվարի 2011 - 16:42 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 19-րդ տեղը

Փետրվարի 28-ին (Թենիսի միջազգային ասոցիացիան) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պահպանել է իր նախկին տեղը վարկանիշում: Նա 1655 միավորով շարունակում է զբաղեցնել 19-րդ տեղը:

Առաջատարների եռյակը նույնպես չի փոխվել` առաջին տեղը զբաղեցնում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 12390 միավորով, երկրորդ տեղը` Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 7965 միավորով, իսկ երրորդ տեղը` Նովակ Ջոկովիչը (Սերբիա), նա հավաքել է 7880 միավոր: