Ամերիաբանկի նորաբաց «Մոսկովյան» մասնաճյուղում անհատական պահատուփեր են տրամադրվում

Ամերիաբանկի նորաբաց «Մոսկովյան» մասնաճյուղում անհատական պահատուփեր են տրամադրվում

PanARMENIAN.Net - Ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին` Ամերիաբանկ ՓԲԸ-ն իր նորաբաց «Մոսկովյան» մասնաճյուղում (ք. Երևան, Մաշտոց 48, 2/1) առաջարկում է անհատական պահատուփեր Բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ բոլոր հաշվետեր հաճախորդներին:

Ինչպես նշվում է Բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, սույն թվականի մարտի 1-ից մինչև 31-ը ներառյալ, Ամերիաբանկի բոլոր հաշվետեր հաճախորդները կարող են օգտվել անհատական պահատուփերից 10% զեղչով:

Բանկն առաջարկում է 3 չափի պահատուփ` փոքր (250մմ x 350մմ x 90մմ), միջին (250մմ x 350մմ x 190մմ) և մեծ (250մմ x 350մմ x 290մմ): Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով: «Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է ժամանակակից անվտանգության համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---