28 փետրվարի 2011 - 18:13 AMT
8 հայ ծանրորդներ Ծաղկաձորում կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջնության ավարտից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Պողոս Պողոսյանը համալրել է հավաքականի կազմը, որը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի կազմում Ծաղկաձորում մարզվելու են Սմբատ Մարգարյանը, Սամվել Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը, Արայիկ Միրզոյանը, Աղասի Աղասյանը, Էդգար Գևորգյանը, Գևորգ Պողոսյանը և Արթուր Բաբայանը:

«Մենք նախապատրաստվելու ժամանակ դեռ ունենք, և եթե մարզիկները հավաքների ժամանակ բարձր արդյունքներ ցուցաբերեն, ապա բոլորը հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել ԵԱ-ում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պողոս Պողոսյանը:

Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Կազանում ապրիլի 1-17-ը: