Պետք չէ համեմատել Ղարաբաղն ու Կոսովոն, գտնում է Մարի Յովանովիչը

Պետք չէ համեմատել Ղարաբաղն ու Կոսովոն, գտնում է Մարի Յովանովիչը

PanARMENIAN.Net - «Ղարաբաղի ու Կոսովոյի հակամարտությունները տարբերվում են միմյանցից: Յուրաքանչյուր հակամարտություն, ելնելով պատմական առանձնահատկություններից, եզակի է»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանում: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է միայն քաղաքական լուծում ունենալ և կարող է կարգավորվել միայն բանակցությունների, հակամարտության կողմերի փոխզիջման ճանապարհով:

Ինչպես նշել է դեսպանը, հակամարտության նման լուծումը բխում է ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի շահերից: «Միջազգային հանրությունը փորձում է կապ հաստատել հակամարտության կողմերի միջև, որպեսզի կողմերը խաղաղ լուծման հանգեն: ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ունենա»,- ասել է Մարի Յովանովիչը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---