1 մարտի 2011 - 10:32 AMT
Կարեն Կարապետյան. Շինարարության ժամկետների պահպանումը կկրի ամենօրյա աշխատանքային բնույթ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով Երևան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտումներին, հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքը և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել ժամկետային խախտումները բացառելու ուղղությամբ. ,- ընդգծել է քաղաքապետը:

Շեշտվել է, որ շինարարության ժամկետների պահպանումը լինելու է ոչ թե միանվագ ակցիա, այլ կրելու է ամենօրյա աշխատանքային բնույթ:

Գործարար միջավայրի բարելավման և ներդրումային միջոցների ներգրավման հետ կապված, Կարեն Կարապետյանն ընդգծել է իրավական ակտերն ու կանոնակարգերը բարեփոխելու և ընթացակարգերը պարզեցնելու անհրաժեշտությունը` հանձնարարելով ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ շփումը պետք է լինի թափանցիկ, իսկ քաղաքացիների, իրավաբանական անձանց դիմումների, գրությունների, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը` պարզեցված, շեշտել է Կարեն Կարապետյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: