1 մարտի 2011 - 12:55 AMT
ՀՀ կառավարությունը և խորհրդարանն ընդունում են իրենց սխալը «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի հարցում

Այն բանից հետո, երբ 2010-ի դեկտեմբերի 1-ին ուժի մեջ է մտել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքը, ձևավորվել է ապագա մայրերի խումբ, որոնք տուժել են օրենքի որոշ դրույթներից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է սոցիալական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքերով, օրենքի համաձայն, նախատեսվել է նպաստ հատկացնել այն կանանց, որոնց աշխատանքային ստաժը կազմում է մեկ տարուց քիչ` վճարելով նրանց 100 տոկոսի սկզբունքով: Այդ առումով Հակոբյանը հայտարարել է, որ քանի որ Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը հասկացել են, որ այդ օրենքը չի համապատասխանում կանանց շահերին, իրենք որոշել են որոշակի շտկումներ մտցնել օրենքում: «Այն կանայք, որոնց աշխատանքային ստաժը կազմում է մեկ տարուց քիչ, ստանալու են իրենց տարեկան եկամուտը` բաժանած 12-ի վրա»,- ասել է նա և հավելել, որ կանանց վճարվելու է նրանց «մաքուր» աշխատավարձի 100 տոկոսը:

Իր հերթին, Հայրենական արտադրողների միության նախագահ և Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն օրենքում կատարված փոփոխությունները համարում է տեղին և ժամանակին: «Միգրացիայի պայմաններում մենք պետք է նպաստենք ծնելիության մակարդակի աճին»,- ասել է նա: