1 մարտի 2011 - 13:43 AMT
Վազգեն Սաֆարյանը խորհուրդ է տալիս ավելացնել տեղական արտադրության ծավալները գնաճի դեմ պայքարելու համար

Հայաստանում արձանագրվել է գնաճի աննախադեպ աճ, 2010-ի տվյալներով այն կազմել է 9.4 տոկոս, իսկ 2011-ի հունվարին այդ ցուցանիշը գերազանցել է 10 տոկոսը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայրենական արտադրողների միության և Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով, նույնիսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անհանգստություն է հայտնել այդ առիթով, նշելով, որ պետությունն ունի լուրջ սոցիալական և տնտեսական խնդիրներ:

Սաֆարյանի կարծիքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետությունը պետք է ավելացնի տեղական արտադրության ծավալները: