1 մարտի 2011 - 14:26 AMT
Հայաստանում 2011-ի հունվարին արտադրվել է 24.7 հազար տոննա հաց

Հայաստանում 2011-ի հունվարին 2010-ի նույն շրջանի նման արտադրվել է 24.7 հազար տոննա հաց: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում երկրում ավելացել է 58.5 տոկոսով` կազմելով 11.3 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը 2010-ի հունվարի համեմատ կրճատվել է 11.9 տոկոսով և կազմել 429.3 տոննա:

2011-ի հունվարին մակարոնեղենի արտադրությունն ավելացել է 2.4 անգամ` 267.1 տոննա: Նույն շրջանում ձավարեղենի արտադրությունն ավելացել է 5.1 անգամ մինչև 54 տոննա: