ՀԱԿ-ն իշխանություններին ընդդիմության հետ երկխոսության կոչ է անում

ՀԱԿ-ն իշխանություններին ընդդիմության հետ երկխոսության կոչ է անում

PanARMENIAN.Net - «Այս հսկայական ցույցը վկայում է, որ ՀԱԿ-ը վերահսկում է քաղաքական իրադրությունը երկրում, և որ ժողովրդի համբերությունը հատնում է: Ժողովուրդը չի ցանկանում հանդուրժել ներկայիս իշխող համակարգը»,- Երևանում ընթացող ցույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, իշխանությունները պետք է զիջեն ժողովրդին և կամավոր հեռանան:

«Իշխանության և ժողովրդի միջև այս հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով` երկխոսության միջոցով»,- ասաց Զուրաբյանը: Նա ավելացրեց, որ ժողովուրդը մի քիչ էլ կհամբերի, եթե իշխանությունները համաձայնեն արտահերթ ընտրություններ անցկացնել:

Միևնույն ժամանակ Զուրաբյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ դեռևս երկխոսության հույս կար, սակայն «Քոչարյանի ավազակախումբն այլ կերպ որոշեց», իսկ ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի համար բանակցությունների ճանապարհը դեռևս բաց է:

Զուրաբյանը նախազգուշացրեց, որ եթե իշխանության հետ բանակցություններ չսկսվեն, ապա անգամ ՀԱԿ-ը չի կարողանա վերահսկել ժողովրդին: Նա դիմեց ժողովրդին` հայտարարելով. «Հավատացեք մեր որոշումներին»:

ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանն իր հերթին ասաց, որ «ՀԱԿ-ը պատրաստվում է իշխանության գալ արտահերթ ընտրությունների ճանապարհով, առաջին հերթին` նախագահական»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---