Երևանում մեկնարկեց ընդդիմության երթը, ամբողջությամբ փակ է Մաշտոցի պողոտան

Երևանում մեկնարկեց ընդդիմության երթը, ամբողջությամբ փակ է Մաշտոցի պողոտան

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երթը: Ընդդիմության կողմնակիցները փակել են Մաշտոցի պողոտան և շարժվում են դեպի Մյասնիկյանի արձանը, որտեղ 3 տարի առաջ տեղի ունեցան մարտի դեպքերը:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, երթին մի քանի հազար մարդ է մասնակցում:

Լուրեր են տարածվել այն մասին, որ ոստիկանությունը Մատենադարանի դիմաց տեղի ունեցած ցույցին մասնակցող ընդդիմության մի քանի կողմնակիցների է ձերբակալել: Սակայն ոստիկանության մամլո ծառայությունը հերքեց այս տեղեկությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---