ՀՀ ԱԳ նախարարը համոզված է` փոխզիջումն ու երկխոսությունն ավտորիտար Ադրբեջանում քիչ հավանական է

ՀՀ ԱԳ նախարարը համոզված է` փոխզիջումն ու երկխոսությունն ավտորիտար Ադրբեջանում քիչ հավանական է

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրներում սոցիալ-քաղաքական իրադարձությունները համեմատելիս հարկավոր է զգուշություն ցուցաբերել, ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մինչ Հայաստանը քայլեր է ձեռնարկում ժողովրդավարության զարգացման համար, Ադրբեջանը զարգացնում է ավտորիտարիզմը: Սա միջազգային կազմակերպությունների մեծամասնության դիրքորոշումն է»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն ներգրավված են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական քննարկումների մեջ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին:

«Պետության կողմից ֆինանսավորվող հակահայկական քարոզչությունը խանգարում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Երիտասարդ սերնդի ուղեղի թունավորումն այդպիսով խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը: Ընդհանրապես, փոխզիջումն ու երկխոսությունն ավտորիտար երկրներում քիչ հավանական է»,- ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---