1 մարտի 2011 - 21:55 AMT
Հայաստանի նախագահը Կիմ Բակշիին շնորհավորել է 80-ամյա հոբելյանի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է գրող, սցենարիստ Կիմ Բակշիին: ՀՀ նախագահը հայ ժողովրդի անունից գրողին քաջ առողջություն և բարեկեցություն է մաղթել:

«Ուրախալի է, որ այսօր Դուք լի եք էներգիայով և ստեղծագործական գաղափարներով, ակտիվորեն մասնակցում եք հետազոտական նախագծերին: Հաջողություն Ձեզ և ամենայն բարիք»,- նշվում է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: