2 մարտի 2011 - 12:05 AMT
Հայաստանի գյուղնախարարությունը մեծ հույսեր է կապում 2011-ի բարենպաստ եղանակային պայմանների հետ

Այս տարի Հայաստանում առկա են լավատեսական կանխատեսումներ, հատկապես, որ բնության մեջ պահպանվում է բնական օրինաչափությունը: Այդ մասին Երևանում ընթացող գյուղատնտեսական հաշվառմանը նվիրված սեմինարի ժամանակ ասել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: «Վերջին ձյունից հետո սպասվում է եղանակի տաքացում, իսկ դա մեր օգտին է»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է գյուղմթերքների գներին, ապա այդ առիթով նա նշել է, որ դրանք կախված են լինելու ոչ միայն տեղական բերքինց, այլ նաև համաշխարհային գներից: «Եթե առատ բերք լինի, ապա գները ցածր կլինեն»,- ասել է նա:

Սամվել Ավետիսյանը նաև հաղորդել է, որ ցանքատարածությունները նախկին` 80.000 հա մակարդակում պահելու նպատակով ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հացահատիկի կուլտուրաների ավելացման համար, մասնավորապես գյուղացիներինց բաժանվելու է 2000 տոննա գարու սերմացու և 62 տոննա եգիպտացորենի սերմացու: