2 մարտի 2011 - 12:14 AMT
Դավիթ Նալբանդյան. Ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել Ռումինիայի հավաքականի դեմ խաղում

Մարտի 1-ին Արգենտինայի հավաքականը Ռումինիայի հավաքականի դեմ Դևիսի գավաթի 1/8 եզրափակիչի խաղից առաջ մամլո ասուլիս է տվել:

Դավիթ Նալբանդյանն ուրախացրել է իր երկրպագուներին և հայտարարել է, որ արդեն լավագույն մարզավիճակում է և մարտի 4-ին դուրս է գալու կորտ: «Բոլորը գիտեն, որ Դևիսի գավաթը շատ կարևոր է ինձ համար, և ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել Ռումինիայի հավաքականի դեմ խաղում»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է Արգենտինայի թենիսի ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Նալբանդյանը խոստովանել է, որ Արգենտինայի հավաքականը համարվում է այս հանդիպման ֆավորիտը:

Արգենտինացիների ավագ Մոդեստո Վասկեսը Ռումինիայի հավաքականը համարում է լավ պատրաստված մրցակից:

Խաղերը կայանալու են մարտի 4-6-ը Բուենոս Այրեսում: