Հայաստանի օմբուդսմենի թեկնածու. Եթե նույնիսկ ես քաղաքականությունից հեռու մնամ, այն ամեն դեպքում կզբաղվի ինձանով

Հայաստանի օմբուդսմենի թեկնածու. Եթե նույնիսկ ես քաղաքականությունից հեռու մնամ, այն ամեն դեպքում կզբաղվի ինձանով

PanARMENIAN.Net - «Իմ թեկնածությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրած քաղաքական ուժերն ինձ նախապայմաններ չեն առաջադրել իմ հետագա գործունեության հետ կապված»,- Հայաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Կարեն Անդրեասյանը, որն առաջադրվել է այդ պաշտոնում կոալիցիոն ուժերի կողմից: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ինչպես ՀՀ ԱԺ, այնպես էլ բոլոր քաղաքական ուժերի հետ նույնիսկ քաղաքական վերադասավորումների դեպքում: Անդրեասյանը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում նա մեծ ուշադրություն է դարձնելու Հայաստանում խոսքի ազատության խնդրին:

Անդրեասյանը նաև հավելել է, որ մարդու բոլոր հիմնական իրավունքները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: «Կարծում եմ, որ օմբուդսմենի ինստիտուտը պետք է քաղաքացիներին որակյալ ծառայություններ տրամադրի»,- ասել է նա և հավելել, որ նույնիսկ մեկ քաղաքացու խնդիրն իր համար ավելի կարևոր է, քան գովեստի խոսքերը և ծափահարությունները:

Անդրադառնալով նրան, թե որքանով է նոր օմբուդսմենն ընդգրկվելու երկրի քաղաքական կյանքում, նա ասել է. «Եթե նույնիսկ ես քաղաքականությունից հեռու մնամ, այն ամեն դեպքում կզբաղվի ինձանով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---