2 մարտի 2011 - 13:58 AMT
«Արմենտել» ընկերությունը կապի համալիր ծառայություններով կապահովի «ԱԿԲԱ-Կրետիդ Ագրիկոլ» բանկին

«Արմենտել» ընկերությունն այսուհետ կապի համալիր ծառայություններով է ապահովելու «ԱԿԲԱ-Կրետիդ Ագրիկոլ» բանկին: Պայմանագրի համաձայն, բանկին են տրամադրվել թվային հեռախոսակապի կապուղիներ, կազմակերպվել է VPN վիրտուալ մասնավոր ցանց՝ լոկալ ցանցի ռեժիմում մասնաճյուղերի միջև տվյալների փոխանցումն ապահովելու նպատակով։

«Արմենտել»-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս ընդլայնել հաղորդակցությունը մեր ընկերության ստորաբաժանումների միջև և անցում կատարել նոր մակարդակ»,- ասել է «ԱԿԲԱ-Կրետիդ Ագրիկոլ» բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Արմեն Մելքումյանը։

Ըստ «Արմենտել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, ընկերությունը կորպորատիվ հաճախորդների համար համալիր լուծումների ներդրման մեծ փորձ ունի: «Այսօր մենք տրամադրում ենք հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջ տեսականին։ Նման ինտեգրումը թույլ է տալիս ընկերություններին ոչ միայն նվազեցնել ծախսային մասն, այլև ապահովել ստորաբաժանումների միջև հարմարավետ և որակյալ փոխգործակցություն»,- նշել է նա։