2 մարտի 2011 - 18:01 AMT
ՀՀ կառավարությունը մտադիր է օրինագիծ առաջարկել, որն արգելում է որոշ մթերքների գների բարձրացումը

ՀՀ կառավարությունը մտադիր է նոր օրինագիծ մշակել, որն ուղղված է սոցիալական զամբյուղի կարևորագույն մթերքների գների զսպմանը: Այդ մասին մարտի 2-ին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքերով, այդ օրինագիծը թույլ կտա կառավարությանը քայլեր ձեռնարկել գների բարձրացման դեպքում կենսական կարևոր մթերքների գնաճը զսպելու համար:

Նախարարի խոսքերով, գների դիտարկումը մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: