2 մարտի 2011 - 19:01 AMT
Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Սոֆիայի Երևանյան պուրակում` հայկական խաչքարի մոտ կայացել է ոգեշնչման արարողություն

Փետրվարի 27-ին Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի Երևանյան պուրակում տեղադրված Հայկական Խաչքարի մոտ կայացել է ոգեշնչման արարողություն:

Արարողությանը ներկա էին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյան, դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, «Երևան» թերթի և բուլղարական «Սկատ» հեռուստաալիքի լրագրողներ, մտավորականներ, ողբերգական իրադարձություններին ականատեսներ:

Հայկական Խաչքարի մոտ տեղի ունեցավ լռության րոպե և պսակադրման արարողություն, որից հետո ներկաները շարժվեցին Սոֆիայի հայկական եկեղեցի, որտեղ պատարագ մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին:

Փետրվարի 27-ին Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա, Բուրգաս, Ռուսե հայաշատ քաղաքներում գտնվող հայկական եկեղեցիներում նույնպես մատուցվել են Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: