2 մարտի 2011 - 20:08 AMT
Մարտի 3-ին Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է

Մարտի 3-ին` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

Վարդանանցին նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղևոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ տարվեցին Պարսկաստան, բանտարկվեցին և բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին, հաղորդում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը: