2 մարտի 2011 - 20:34 AMT
Ջիվան Գասպարյանը ելույթ կունենա «Մոսկվայի վիրտուոզների» հետ

Մարտի 26-ին Մոսկվայի Միջազգային Երաժշտության Տանը ելույթ կունենա «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Այս համերգաշրջանում նվագախումբն արդեն բազմիցս ներկայացել է հետաքրքիր ու բազմապլան ծրագրերով: Նոր նախագծում նվագախմբի հետ մի բեմում ելույթ կունենա լեգենդար հայ երաժիշտ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, հաղորդում է «Օրեանդա-Նովոստին»: