iPad 2-ն ավելի բարակ է, քան iPhone 4-ը

iPad 2-ն ավելի բարակ է, քան iPhone 4-ը

PanARMENIAN.Net - Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը երեկ ԱՄՆ-ի ժամանակով առավոտյան 10։00-ին ներկայացրեց iPad 2-ը։ TechCrunch-ի Live blog-ն օնլայն հաղորդում էր բոլոր նորությունները։

«iPad 2-ը ամբողջովին նոր դիզայն ունի։ Այն աշխատում է աննկարագրելի արագ A5 պրոցեսորով։ iPad 2-ն ավելի բարակ է, քան iPhone 4-ը։ Այն ավելի թեթև է iPad 1-ից՝ 1.5 ֆունտից դարձել է 1.3։iPad 2-ը թողարկվում է երկու գույնով ՝ սև և սպիտակ»,- հայտարարեց Ստիվ Ջոբսը։

Ըստ Ջոբսի ելույթի՝ չնայած iPad 2-ը բարակ է, սակայն այն 10 ժամ աշխատում է առանց լիցքավորման։ iPad 2-ը թողարկվում է 6 տարբերակով ՝ 16GB, 32GB, 64GB՝ 3G ապահովմամբ կամ առանց։ iPad 2-ը արժեքը նույնն է, ինչ iPad 1-ի մոդելներինը` 499 դոլար 16GB միայն WiFi-ով մոդելի համար։ iPad 2-ը աշխատում է iOS-ի նոր տարբերակով՝ iOS 4.3-ով։

iPad 2-ի վաճառքը սկսվում է մարտի 11-ին ԱՄՆ-ում, իսկ մարտի 25-ից` աշխարհի այլ երկրներում։

«Apple ընկերությունը 2010-ին վաճառել է շուրջ 15 մլն iPad»,- հայտնեց Ջոբսը և նշեց. «Կարծում եմ 2011-ը iPad 2-ի տարի է լինելու»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---