3 մարտի 2011 - 11:14 AMT
Դիկ Ադվոկատը մարտի 12-ին կհրապարակի Ռուսաստանի հավաքականի կազմը Հայաստանի հավաքականի հետ խաղում

Ծնկի վնասածքի պատճառով «Զենիթի» կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովին Ռուսաստանի հավաքականի կազմում պետք է փոխարինի «ԲԿՄԱ» ֆուտբոլիստ Ալան Ձագոևը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը:

«Վերջին խաղերում աջ թևում շատ լավ էր հանդես գալիս Ձագոևը, այնպես էր նա լիովին կարող է Հայաստանի հետ խաղում հանդես գալ այդ դիրքերում, եթե պատշաճ մարզաձևում լինի»,- ասել է Ադվոկատը sovsport.ru հրատարակությանը տված հարցազրույցում:

Ռուսաստանի հավաքականը մարտի 26-ին EURO-2012-ի ընտրական փուլի շրջանակներում խաղալու է Հայաստանի հավաքականի դեմ: Բիստրովը չի կարող օգնել Ռուսաստանի հավաքականին նաև Հայաստանի հետ պատասխան խաղում, որը տեղի է ունենալու հունիսի 4-ին:

«Թիմի կազմը, ինչպես միշտ, կհայտարարեմ խաղից երկու շաբաթ առաջ: Ստացվում է` մարտի 12-ին»,- ասել է Ադվոկատը: