3 մարտի 2011 - 15:14 AMT
Հայաստան – Ռուսաստան հավաքականների խաղի տոմսերը կարժենան 3000-7000 դրամ

Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան– Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:

Խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 10-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու ոչ ավել քան 4 տոմս:

Տոմսերի արժեքն է` արևմտյան տրիբունա` 7000 դրամ, արևելյան տրիբունա` 5000 դրամ, հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: