3 մարտի 2011 - 15:32 AMT
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ»- «Բանանց» և «Իմպուլս»-«Փյունիկ» խաղերը կկայանան «Այգ» խաղադաշտում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

Մարտի 5-ին «Հրազդան» մարզադաշտում նշանակված 1-ին տուրի «Արարատ»-«Բանանց» հանդիպումը կկայանա Արարատ քաղաքի «Այգ» մարզադաշտում:

Մարտի 6-ին Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտում նշանակված 1-ին տուրի «Իմպուլս»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա Արարատ քաղաքի «Այգ» մարզադաշտում, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: