3 մարտի 2011 - 18:30 AMT
Հայաստանն ու Իրանը ծրագրում են համագործակցել գյուղատնտեսության ոլորտում

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը:

Ինչպես հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, Սերգո Կարապետյանն Իրանին առաջարկել է մասնակցել «Հայաստանում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրին»:

Իրանի դեսպանն իր հերթին առաջարկել է ոչխարաբուծության և մսի ատադրության համատեղ ձեռնարկություն ստեղծել, ինչպես նաև համագործակցել մեղվաբուծության և ծաղկաբուծության ասպարեզում:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի գյուղատնտեսության նախարարը պատրաստակամություն է հայտնել Իրանում տեղում ծանոթանալ գյուղատնտեսության ոլորտում իրանական փորձին: