Ռուսաստանի ԱԳՆ. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիի հանդիպումը կորոշի ղարաբաղյան կարգավորման հետագա քայլերը

Ռուսաստանի ԱԳՆ. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիի հանդիպումը կորոշի ղարաբաղյան կարգավորման հետագա քայլերը

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կորոշի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«2010 թվականին եռակողմ ձևաչափով հանդիպումները կայացան հունվարի 25-ին Սոչիում, հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում և հոկտեմբերի 27-ին Աստրախանում,- հիշեցրել է դիվանագետը:- Մեր գնահատմամբ, այդ կապերը թույլ տվեցին մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները և նպաստեցին վստահության միջոցների ամրապնդմանը»:

Ինչպես նշել է դիվանագետը, Աստրախանում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը շարունակելու սկզբունքային պատրաստակամություն հայտնեցին:

«Մենք գտնում ենք, որ մարտի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը նախագահները հնարավորություն կունենան վերլուծելու, թե ինչպես է ընթացել աշխատանքը գագաթաժողովերի միջև ընկած ժամանակահատվածում և որոշելու ղարաբաղյան հիմնախնդրի փոխընդունելի լուծման համար հետագա քայլերը»,- ասել է Լուկաշևիչը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---