Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Վիշեգրադյան քառյակի հանդիպմանը 4 մարտի 2011 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Բրատիսլավա, ուր մասնակցեց Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը, որին մասնակցեցին նաև ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաև Գերմանիայի արտգործնախարարները, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և հարևանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպումը տեղի էր ունենում Վիշեգրադյան քառյակի հիմնադրման քսանամյակի շրջանակներում և նվիրված էր Արևելյան գործընկերների և Եվրոպական Միության միջև համագործակցության հեռանկարներին, ակնկալիքներին և հետագա անելիքներին: Նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ուրվագծելով Հայաստանի սպասելիքները ԵՄ հետ խորացված գործընկերությունից: Արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Արևելյան գործընկերությունը ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների և կարգավորման ձևաչափը չէ, միջազգային հանրության կողմից ձևավորված և աջակցվող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Ադրբեջանի ներկայացուցչի ապակողմնորոշման փորձերին ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը համապատասխան պարզաբանումներ տվեց, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |