Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Երևանը և Մոսկվան կփորձեն Ալիևից հասնել չհարձակման մասին փաստաթղթի, կարծում է հայ քաղաքագետը

Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Երևանը և Մոսկվան կփորձեն Ալիևից հասնել չհարձակման մասին փաստաթղթի, կարծում է հայ քաղաքագետը

PanARMENIAN.Net - Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանը և Ռուսաստանը փորձելու են Իլհամ Ալիևից հասնել չհարձակման մասին փաստաթղթի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով մարտի 5-ին կայանալիք հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

«Հայկական և ռուսական կողմերը կփորձեն Ալիևից հասնել առավելագույնը փաստաթղթի, նվազագույնը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման մասին խոսքի: Բայց ես չեմ տեսնում պատճառներ, որոնց հիման վրա Ալիևը կհամաձայնվի գնալ դրան»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը և նշել, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները չեն սկսվում միայն այն պատճառով, որ նման ցանկություն չկա ոչ Հայաստանում, ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ Ադրբեջանում:

Նրա խոսքերով, հիմա ռուսական կողմը փորձում է պահպանել առկա գործընթացը, և ԵԱՀԿ ՄԽ մնացած երկրները դրա համար պաշտոնական Մոսկվային տվել են քարտ բլանշ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---