Շվեյցարիայի կարատեի բաց առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 6 մեդալներ

Շվեյցարիայի կարատեի բաց առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 6 մեդալներ

PanARMENIAN.Net - Կարատեի Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի բաց առաջնությունից վերադարձել է 6 մեդալներով: Ոսկե մեդալ է նվաճել Հայկ Մանասյանը, արծաթե մեդալ` Կարեն Սարգսյանը: Հայաստանի հավաքականն իր հաշվին ունի նաև 4 բրոնզե մեդալներ:

Կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Արման Մաքյանը Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է, որ բաց առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 11 կարատեիստներ: «Առաջնությանը մասնակցել են 1133 կարատեիստներ 27 երկրներից: ԽՍՀՄ նախկին երկրներից մասնակցել ենք մենք և ռուսները: Ընդհանուր թիմային հաշվարկում մեր թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը»,- ասել է Մաքյանը:

Մինչ այդ առաջնությունը տեղի է ունեցել Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ երկու հայ մարզիկներ զբաղեցրել են 7-րդ տեղերը: Մարտի 19-ին «Դինամո» մարզասրահում տեղի է ունենալու Հայաստանի առաջնությունը, որից հետո ձևավորվելու է հավաքականը, որը մայիսի 6-9-ը մասնակցելու է մեծահասակների շարքում Եվրոպայի առաջնությանը: Հոկտեմբերին կայանալու է պատանիների և երիտասարդների շարքում աշխարհի առաջնությունը:

«Ցավոք սրտի, մեր կառավարությունը սպորտի օլիմպիական ձևերին մեծ ուշադրություն չի հատկացնում: Այս տարի մենք ստացել ենք 2 մլն դրամ, և այդ գումարը չի հոգում մեր բոլոր ծախսերը: Մենք կփորձենք հնարավորինս շատ մեդալներ նվաճել և դրանով գրավել մեր նախարարության ուշադրությունը»,- ասել է Մաքյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---