ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,184,081 ԱՄՆ դոլար 366.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,115,214 ԱՄՆ դոլար 367.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 27,630,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 367.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,870,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 367.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 21–ից 27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 48.0 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---