4 մարտի 2011 - 19:19 AMT
Մարտի 6-ին Երևանում կկայանա «Սայաթ-Նովա» օպերայի պրեմիերան

Մարտի 6-ին Հայաստանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի պրեմիերան: Օպերան բաղկացած է երեք մասից: Օպերայի առաջին երկու ներկայացումները կկայանան մարտի 6-ին և 9-ին:

Ավելի վաղ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը հաղորդել էր, որ օպերայի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել էին 2010 թվականի ողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում: Լիբրետտոյի հեղինակը Հակոբ Խանջյանն է, բեմադրության դիրիժորը` Յուրի Դավթյանը, զգեստների նկարիչը` Արաքսի Քուչուկյանը, ռեժիսորը` Արամ Սուքիասյանը: «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրման համար պետական բյուջեից 50 մլն դրամ էր հատկացվել: