Դավիթ Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչում

Դավիթ Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչում

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Բուենոս Այրեսում մեկնարկեցին Դևիսի Գավաթ - 2011-ի 1/8 եզրափակչի հանդիպումները Արգենտինայի և Ռումինիայի հավաքականների միջև: Առաջինը ելույթ ունեցավ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որի մրցակիցը Ադրիանա Ունգուրան էր:Խաղը Նալբանդյանի համար դյուրին չէր, թենիսիստը ստիպված եղավ չորս սեթ խաղալ:

Նալբանդյանը խաղը շատ ակտիվ սկսեց և արդեն առաջին սեթում 6:3 հաշվով առավելության հասավ: Նա հաղթանակով ավարտեց նաև երկրորդ սեթը` 6:2: Երրորդ սեթում Ունգուրան բարելավեց իր խաղը, սկսեց ավելի ակտիվ գործել և 7:5 հաշվով հաղթանակ տարավ: Վերջին` որոշիչ սեփում Նալբանդյանը կարողացավ հավաքվել և 6:4 հաշվով հաղթել:

Արգենտինա-Ռումինիա դիմակայության առաջատարն առայժմ արգենտինացիներն են 1:0 հաշվով:

Այս հանդիպումից հետո կորտ դուրս եկավ երկրորդ զույգը` Խուան Մոնակո (Արգենտինա) – Վիկտոր Խանեսկու (Ռումինիա):

Մեկ օր անց Խուան Իգնասիո Չելա – Էդուարդո Շվանկ զույգը կմրցի Վիկտոր Խանեսկուի և Խորի Տեկաուի հետ: Նալբանդյանն իր երկրորդ հանդիպումը կանցկացնի մարտի 6-ին Վիկտոր Խանեսկուի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---