Արգենտինայի հավաքականը Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչում 2:0 հաշվով առաջ է ռումինացիներից

PanARMENIAN.Net - Խուան Մոնակոն օգնեց Արգենտինայի հավաքականին կրկնապատկել Ռումինիայի հավաքականի նկատմամբ առավելությունը Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչում: Երկրորդ խաղում Մոնակոն հանդիպեց Վիկտոր Խանեսկուի հետ:

Մոնակոն որոշ խնդիրներ ունեցավ այդ հանդիպման առաջին երկու սեթերում, սակայն արդյունքում մրցակցի նկատմամբ առավելության հասավ չորս սեթերում` 7:6, 1:6, 6:1, 6:1: Հանդիպումն ընդհանուր առմամբ 2 ժամ 50 րոպե տևեց, հաղորդում է gotennis.ru-ն:

Արգենտինայի հավաքականին առաջին հաղթական միավորը բերել էր Դավիթ Նալբանդյանը, որը չորս սեթերի արդյունքում հաղթեց Ադրիան Ունգուրին:

Մարտի 5-ին Խուան Իգնասիո Չելա – Էդուարդո Շվանկ զույգը կհանդիպի Վիկտոր Խանեսկու – Խորեյ Տեկաու զույգի հետ: Նալբանդյանն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 6-ին Վիկտոր Խանեսկուի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---