«Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթում հաղթեց Ռեբոտեք թիմը

«Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթում հաղթեց Ռեբոտեք թիմը

PanARMENIAN.Net - Այսօր կայացավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը։ Հաղթող ճանաչվեց Ռեբոտեք թիմը։ Նրանց պատրաստած ռոբոտը դասակարգեց 2 գնդակ և 3 տարա՝ հավաքելով 193 միավոր։ Թիմի մրցանակն է 300.000 դրամ։

Մասնակից մյուս թիմերը՝ Պոլիտեխնիկը և Թիմ Իքսը ստանացան խրախուսական մրցանակներ՝ 50.000 դրամ յուրաքանչյուրը։ Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել և զարգացնել ռոբոտաշինությունը, բացահայտել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների և նպաստել վերջիններիս ներգրավածությունը նոր տեխնոլոգիաների ոլորտում։

Հաղթող Ռեբոտեք թիմի մասնակիցները երկուսն են: Նրանց պատրաստած ռոբոտը՝ գտնելով հյութի տարան վառվում է կարմիր լույսով, իսկ գնդակը գտնելուց՝ կանաչ: Ռեբոտեք թիմի մասնակից Աշոտ Մաշուրյանն ասաց, որի իրենք ռոբոտի պատրաստման վրա աշխատել են մոտ 2 ամիս:

Պոլիտեխնիկ թիմի մասնակիցներից մեկը պատմեց, որ թիմը մի շաբաթում է պատրաստել իրենց ռոբոտին.«Մենք ռոբոտը հավաքել ենք լեգոյից, իսկ ծրագիրը գրել ենք 2 օրում»:

Թիմ Իքս-ի ռոբոտը որոշ ծրագրային խնդիրների պատճառով չկարողացավ դասակարգել գնդակները և տարաները։ «ԱրմՌոբոտիքսի» մենեջեր Մարիամ Նահապետյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ռոբոտի պատրաստման վրա ծախսվում է մոտ 90-150.000 դրամ. «Մասերը պատվիրվում են դրսից։ Որոշ ներդրումներ էլ երեխաներն են անում։ Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտները նախատեսված են աղբի վերամշակման արտադրություններում, գործարաններում օգտագործելու համար»։ Մարիամ Նահապետյանը նաև նշեց, որ ցավոք Հայաստանում հետաքրքրվող կազմակերպություններ գրեթե չկան։

2011-ին ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Երեկ կայացած « Գծին հետևող ռոբոտների» մրցույթում հաղթեց Լայն Չեսթեր թիմը՝ հավաքելով 355 միավոր։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---