5 մարտի 2011 - 15:57 AMT
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը ԵԱ-2013-ի նախնական փուլում ոչ ոքի խաղաց Վրաստանի հավաքականի հետ

Մարտի 5-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2013-ի Եվրոպայի առաջնության նախնական փուլի շրջանակներում խաղացել է Վրաստանի հավաքականի դեմ: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Դա Հայաստանի հավաքականի երկրորդ հանդիպումն էր, առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 1:0 հաշվով պարտության են մատնել Ֆարերյան կղզիների հավաքականին և հիմա 4 միավորով գլխավորում են 2-րդ խումբը:

Մարտի 8-ին Հայաստանի հավաքականը վերջին խաղում հանդիպելու է մրցաշարի տերերի՝ Մալթայի հավաքականի հետ: