Աբրահամ Ռուսո. Թող ինձ չթողնեն Բաքու, միևնույն է՝ ես կմեկնեմ Արցախ

Աբրահամ Ռուսո. Թող ինձ չթողնեն Բաքու, միևնույն է՝ ես կմեկնեմ Արցախ

PanARMENIAN.Net - «Նույնիսկ եթե ինձ 10 հազար անգամ չթողնեն Բաքու կամ որևէ այլ երկիր, միևնույն է, ես կմեկնեմ Արցախ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հայազգի երգիչ Աբրահամ Ռուսոն՝ մեկնաբանելով այն, որ այն արտիստները, որոնք այցելել են Արցախ, Բաքվում դառնում են պերսոնա նոն գրատա: Միաժամանակ նա ասել է, որ հաճույքով համերգով հանդես կգար Արցախում: «Դա իմ ժողովուրդն է, ինչպես կարող եմ հրաժարվել նրանց համար ելույթ ունենալուց»,- նշել է երգիչը: Նրա խոսքերով, դեռևս նման առաջարկություն չի եղել: Ռուսոն ընդգծել է, որ հպարտությամբ բոլորին հայտարարում է, որ հայ է: «Ես, հավանաբար, հայազգի անվանի երգիչներից միակն եմ, որն ազատ խոսում է հայերեն»,- ասել է Ռուսոն:

Խոսելով այն մասին, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, երգիչն ասել է, որ այս հարցը ցավալի է Անկարայի համար, քանի որ Հայոց ցեղասպանության փաստը ցուցադրում է թուրքերի բարբարոս էությունը: Սակայն նա նշել է, որ այն օրը, երբ ԱՄՆ-ն կորցնի հետաքրքրությունը Թուրքիայի համար, Անկարայում ամեն ինչ կփոխվի: «Յուրաքանչյուր մարդ պետք է ընդունի իրականությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---