Բրիտանական ստորաբաժանումներից մեկը պատրաստվում է ափ դուրս գալ Լիբիայում

Բրիտանական ստորաբաժանումներից մեկը պատրաստվում է ափ դուրս գալ Լիբիայում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ռազմական ստորաբաժանումներից մեկը պատրաստվում է ափ դուրս գալ Լիբիայում: Թագավորական շոտլանդական գումարտակը վերին պատրաստվածության վիճակում է: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ խոսքը գնում է ոչ թե ռազմական, այլ հումանիտար օպերացիաների մասին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լիբիայում արդեն տեղակայված են բրիտանական զորքեր: Մեծ Բրիտանիայից բացի ևս մի քանի երկրներ Լիբիայի ափերի մոտ են ուղարկել իրենց նավերը, այդ թվում՝ Գերմանիան և ԱՄՆ-ն, հաղորդում է ԱՊԱ-ն՝ մեջբերելով «The Daily Telegraph»-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---