Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ում հանդես կգա «Boom-Boom» երգով 6 մարտի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայ երգչուհի Էմմին «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթում հանդես կգա «Boom-Boom» երգով: Այդ երգն ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում SMS քվեարկության և 50/50 հարաբերակցությամբ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշումով: Մայիսի 10-ին Էմմին վիճակահանության համաձայն կմասնակցի «Եվրատեսիլ 2011»-ի կիսաեզրափակիչին: Այդ օրը ելույթ կունենան նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Սան Մարինոյի և այլ երկրների ներկայացուցիչները: 56-րդ «Եվրատեսիլը» տեղի կունենա 2011-ի մայիսի 10-14-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում: Երկու կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 10-ին և մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին: Այս տարի եզրափակիչում կմրցեն 25 երկրներ, ընդ որում երկարատև դադարից հետո մրցույթին կմասնակցեն Իտալիայի, Սան Մարինոյի և Ավստրիայի ներկայացուցիչները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |