Եգիպտացի ցուցարարները տիրացել են երկրի պետական անվտանգության ծառայության փաստաթղթերին

Եգիպտացի ցուցարարները տիրացել են երկրի պետական անվտանգության ծառայության փաստաթղթերին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի պետական անվտանգության բաժանմունքների վրա հարձակում գործած ցուցարարները տիրացել են այդ ծառայության որոշ փաստաթղթերի: Եգիպտոսի տարբեր քաղաքներում մարտի 3-ից մինչ օրս շարունակվում են հարձակումներ պետական անվտանգության բաժանմունքների վրա՝ կապված սպաների կողմից արխիվները ոչնչացնելու մասին լուրերի հետ: Մարտի 6-ին ցուցարարները թափանցել են Կահիրեի պետական անվտանգության ծառայության գլխավոր բաժանմունք և հափշտակել այն փաստաթղթերը, որոնք դեռ չեն ոչնչացվել: Ինչպես հավաստիացնում են ԶԼՄ-ները, այդ փաստաթղթերում պարունակվում են տեղեկություններ, որոնք լույս են սփռում Եգիպտոսում տեղի ունեցած վերջին դեպքերի վրա:

Փաստաթղթերը հանձնվել են եգիպտական զինվորականներին, որոնք փորձում են կարգուկանոն հաստատել, սակայն նրանց հանձնելուց առաջ շենք ներխուժած մարդիկ իրենց համար պատճեն են արել: Գաղտնի փաստաթղթերն արդեն սկսել են տարածվել ինտերնետում:

Եգիպտոսի իշխանություններն արդեն խոստացել են ծառայության արմատական բարեփոխումներ: Ժողովրդական ընդվզումից և Մուբարաքի հրաժարականից հետո ցուցարարները պահանջել են վերակազմավորել պետական անվտանգության ծառայությունը՝ որպես նախկին ռեժիմի տարրերից մեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---