6 մարտի 2011 - 17:27 AMT
Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Սոչիում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 5-ին հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև ԼեռնայինՂարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ (Լեհաստան): Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սոչիում մարտի 5-ին կայացած Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները: Հանդիպման ընթացքում կայացել է կարծիքների փոխանակում ՄԽ համանախագահության շրջանակներում միջնորդական գործունեության հետագա համակարգման մասին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Սոչիում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումը