7 մարտի 2011 - 12:06 AMT
Հայաստանի վաստակավոր դերասան Ռոբերտ Հարությունյանը տոնում է իր հոբելյանը

Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հարությունյանն այս տարի նշում է իր 60-ամյակը: Նշանավոր հոբելյանի առթիվ Քեն Լյուդվիգի «Մամա միա» ներկայացումը, որտեղ նա կատարում է Սոնդերսի դերը, նվիրված կլինի Ռոբերտ Հարությունյանին:

Ռոբերտ Հարությունյանն աշխատում է Դրամատիկական թատրոնում 1974թ., նա բազմաթիվ դերեր է կատարել, որոնցից ամենահայտնիներն են Մանուկ աղան («Կոմեդիա»), Քայաֆան («Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»), Համլետը («Համլետ»), Դունկանը («Մակբեթ»), Սոնդերսը («Մամա միա»):