Ադրբեջանական կողմը, ռազմական սպառնալիքից բացի, այսօր ոչ մի այլ փաստարկ չունի, գտնում է հայ փորձագետը 7 մարտի 2011 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպմանը միջոցներ են ձեռնարկվել, ուղղված Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխարգելմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ բանակցային գործընթացը, որը «առկախված մնաց» Աստանայի գագաթնաժողովից հետո, վերսկսվել է: Սարգսյանը նշեց նաև, որ Սոչիի հանդիպումից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանն իր պահանջներն էր ներկայացնում՝ վերջնագրի տեսքով պահանջելով, որ Հայաստանն ընդունի նորացված Մադրիդյան սկզբունքները: «Ադրբեջանը կոնկրետ ակնկալիքներ ուներ Սոչիի հանդիպումից: Հավանաբար,. Հայաստանն իր համաձայնությունն է տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներից մեկին և փորձել է համոզել Ադրբեջանին համաձայնվել այդ տարբերակի հետ: Սակայն, Սոչիում կարգավորման ոչ մի տարբերակ չի քննարկվել»,-ասել է հայ փորձագետը: Ըստ Սարգսյանի, ադրբեջանական կողմը, ռազմական սպառնալիքից բացի, այսօր ոչ մի այլ փաստարկ չունի: Եվ այդ ֆոնի վրա ստեղծված ստատուս-կվոյի պահպանումն ուղղակի անհրաժեշտ է, գտնում է հայ փորձագետը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |